Անալինգուս

Անալինգուս

Անաինգւսը սեռական պրակտիկա է, որը ենթադրում է լեզվի կամ շրթունքների միջոցով հետանցքային շրջանի խթանում, սեռական գրգռվածություն կամ սեռական բավարարվածություն պատճառելու նպատակով։ Մարդկանց մեծ մասի մոտ սրբանի տարածքը խիստ զգայուն և կարևոր էրոգեն գոտի է։ Համապատասխանաբար, սրբանի խթանումը կարող է երկու սեռի ներկայացուցիչների մոտ սեռական գրգռում առաջացնել, ինչի արդյունքում անիլինգուսը կիրառվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ։ Ներկայումս անիլինգուսը լայնորեն ներկայացված է պոռնոգրաֆիայի մեջ, հատկապես Թոմ Բայրոնի վերջին աշխատանքներում։ Այս պրակտիկային նվիրված է պոռնոֆիլմերի մի ամբողջ շարք՝ «Ass Eaters Unanimous»: Անիլինգուսը հաճախ է զուգորդվում սեռական հարաբերությունների այլ ձևերի հետ՝ սովորաբար օրալ։ Կախված սահմանված նպատակներից գրգռվածության անհրաժեշտ մակարդակին հասնելու համար օգտագործվում է կամ անիլինգուսի երկու հիմնական տեխնիկաներից մեկը, կամ էլ՝ երկուսը միաժամանակ։ Սրբանի տարածքի լիզում։ Տեխնիկան ենթադրում է անալ անցքի և շեքի տարածքի լիզում։ Հաճախ օգտագործվում է սեռական օրգանների վրա օրալ ազդեցության հետ միասին։ Մեթոդը հարմար է ինչպես կնոջ գրգռման համար, քանի որ վուլվան և սրբանը անմիջական հարևանությամբ են գտնվում, ինչը հնարավորություն է տալիս արագ փոխանցել ազդեցությունը էրոգեն գոտիների միջև, այնպես էլ տղամարդու գրգռման համար։ Հիգենիկ եվ բժշկական տեսանկյուն․ Անիլինգուսի պրակտիկայի արդյունքում հնարավոր է որոշակի վարակիչ հիվանդությունների փոխանցում, ինչպիսիք են հեպատիտը, սուսանակը, Helicobacter-ը, ՄԻԱՎ-ը կամ լուծի զարգացումը։Անիլինգուսից առաջ անհրաժեշտ է կատարել համապատասխան հիգիենիկ գործողություններ՝ լվանալ սեռական օրգանները, շեքի և սրբանի տարածքը և անհրաժեշտության դեպքում կլիզմա անել։ Բացի այդ, հիգիենայի նպատակով խորհուրդ է տրվում հեռացնել հետանցքային մազերը։ Նրանք, ովքեր հաճախ կիրառում են ռիմինգը անծանոթ զուգընկերների հետ, պետք է պատվաստումներ անեն հեպատիտի դեմ։ Հիվանդություններից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել լատեքսային անձեռոցիկներ։